
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի վերաբերյալ, ներառյալ 2025 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, քննարկումը, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, անցկացրել է մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը հանգամանալից ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադարձել 2025 թվականի հաստատված բյուջեին և 2026 թվականի հայտի տարբերությանը՝ 2025 թվականի հաստատվածի նկատմամբ, հայտի տարբերությանը՝ 2024 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
Այնուհետև զեկուցողը պատասխանել է ներկաների հարցերին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2026 թվականի բյուջետային հայտը և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում։