Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել. Այդ գրառման մեջ նման բան գրված չի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների իր կինը գրառման մեջ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է «անասուն»:
Նախարարը բորբոքված պահանջեց ցույց տալ գրառումը: Լրագրողը գտավ գրառումը և ընթերցեց այն: Գրված էր. «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:
Գևորգ Պապոյանն արձագանքեց. «Դա ի՞նչ է նշանակում: Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»:
Այդ ասելուց հետո նա մտավ աշխատասենյակ՝ դուռը փակելով լրագրողի դեմքին: