Գերմանիայում դեմ են արտահայտվել Ուկրաինային կ...

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրակ-Զիմերմանը դեմ է արտահայտվել Ուկրաինային գերմանական նոր կործանիչների մատակարարմանը։ Նա իր դիրքորոշումն այս հարցում ներկայացրել է Deutschlandfunk-ին տված հարցազրույցում։

Պատգամավորն առաջարկել է Գերմանիայում արտադրված ինքնաթիռների փոխարեն Կիևին մատակարարել այլ տեսակի ինքնաթիռներ, օրինակ՝ խորհրդային արտադրության ՄիԳ-29 կամ ամերիկյան F-16։ Նա նշել է, որ լրացուցիչ սարքավորումներ կարելի է ձեռք բերել այն երկրներից, որոնք դրա կարիքը չունեն։

«Արևմտյան կործանիչները, լինի դա Tornado, թե Eurofighter, չպետք է գտնվեն Ուկրաինայի օդային տարածքում: Դա պայմանավորված է մեքենայի թռիչքի հեռահարությամբ և ուսուցման բարդությամբ», – բացատրել է Ստրակ-Զիմերմանը: