Գերմանիայի կանցլերն առաջարկել է Ուկրաինային դ...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Ուկրաինան դարձնել ԵՄ-ի «ասոցացված անդամ»՝ առանց քվեարկության իրավունքի։ Այս մասին է վկայում նամակը, որը հայտնվել է AFP լրատվական գործակալության մոտ։

Ծրագրի համաձայն, որը Մերցն առաջին անգամ ներկայացրել էր ԵՄ գործընկերներին անցյալ ամիս, Ուկրաինայի ղեկավարը պետք է մասնակցի դաշինքի գագաթնաժողովին, բայց չունենա քվեարկելու իրավունք։

Ըստ Մերցի առաջարկի՝ Կիևը կունենա ներկայացուցիչ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների սեղանին։

ԵՄ ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Գերմանիայի կանցլերը կողմից ներկայացված առաջարկի համաձայն՝ դաշինքի փոխադարձ օգնության հոդվածը կկիրառվի Ուկրաինայի նկատմամբ, և այդ երկիրը կկարողանա միջոցների մի մասը ստանալ ԵՄ բյուջեից։

«Ակնհայտ է, որ մենք չենք կարողանա մոտ ժամանակներս ավարտել անդամակցության գործընթացը՝ հաշվի առնելով անթիվ խոչընդոտները, ինչպես նաև վավերացման գործընթացների քաղաքական բարդությունները։ Ես պատկերացնում եմ քաղաքական լուծում, որն անմիջապես Ուկրաինային էապես կմոտեցնի Եվրամիությանը և դրա հիմնական ինստիտուտներին», - գրել է Մերցը նամակում։