
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին , հաղորդում է Anadolu-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի վիրավորական արտահայտությունները Թուրքիայի պետության ղեկավարի հասցեին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Կուբիկին վիրավորել է Էրդողանին, սակայն չեն նշում, թե կոնկրետ ինչպես, սակայն ուկրաինական NV.ua լրատվամիջոցը գրում է, որ Կուբիկին Էրդողանին «կոյուղու առնետ» է անվանել։