![Գերմանիան, ըստ ամենայնի, զորքեր կուղարկի Ուկր...](/imgs/posts/medium/2024/12/ab94406.jpeg)
Գերմանական զորքերն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինա կուղարկվեն հրադադարից հետո՝ կայուն զինադադար ապահովելու համար, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Ըստ նրա՝ սահմանազատման գծում օտարերկրյա զորքերի առկայությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ մեկտեղ Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ երաշխիք կարող է դառնալ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռազմական հակամարտությունը լուծելու ցանկացած նախաձեռնություն «կաջակցեն գերմանական կողմի բոլոր ուժերը»:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Քայա Կալլասը չի բացառել, որ հրադադարի դեպքում, ըստ ամենայնի, եվրոպացի զինվորականներ կուղարկվեն Ուկրաինա։ Նրա կարծիքով՝ դրանք կարող են լինել Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի զորքերը, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել քննարկել այդ հարցը։