Գերմանիայի դաշնային կառավարությունը լրացուցիչ 50 մլն եվրո կհատկացնի վիրավոր ուկրաինացի զինվորների բուժման համար, տեղեկացրել է ntv-ն։
«Մենք շարունակում ենք ամուր կանգնել Ուկրաինայի կողքին»,- ասել է ֆինանսների դաշնային նախարար Քրիստիան Լինդները։
«Շնորհիվ այդ որոշման, որը մենք հիմա կայացրել ենք, մենք ստեղծում ենք անվտանգություն Գերմանիայում անհրաժեշտ բուժման համար»,- ավելացրել է նա։
ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆեզերի խոսքով՝ այսօրվա դրությամբ Գերմանիան տարհանել է 1 173 ծանր վիրավոր եւ վնասված ուկրաինացի զինվորի եւ քաղաքացիական անձանց եւ նրանց օգնություն է ցուցաբերել գերմանական հիվանդանոցներում։
«Այդ օգնությունը մարդասիրական ակտ է, եւ մենք կշարունակենք ցուցաբերել այն ամբողջ ուժով»,- ասել է նա։
Ապագայում պատերազմում վիրավորվածների ստացիոնար բուժման ծախսերի մասին, առանց բյուրոկրատական ընթացակարգերի, կհոգա դաշնային վարչական գերատեսչությունը։