Գերիների վերադարձը մեր առաջնահերթությունն է,...

Մենք առնվազն ակնկալում ենք գերիների վերադարձը և ինչքան շուտ այնքան լավ. այս հարցում մենք, իհարկե, շահագրգռված ենք, բայց այստեղ մեծ անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք մեզ վստահեցնում են, որ մշտական աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ, բայց մինչև տեսանելի արդյունք չլինի, չի կարելի համարել, որ դա բավարար է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Եվ նաև ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը։ Վերջերս նաև դրա մասին, գիտեք, Միացյալ Նահանգների նախագահն է խոսել, որ անձամբ կխնդրի Ադրբեջանի նախագահին և հույս ունենք, որ ինքը դա կանի»,–ասաց նա։