Գերագույն Ռադան չեղարկել է նիստը. պատգամավորն...

Գերագույն Ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը. պատգամավորներին զգուշացվել է Կիևի կառավարական թաղամասին ռուսական հարվածի հավանականության մասին:

Ինչպես գրում է pravda.com.ua-ն, այս մասին ասել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որի խոսքով՝ օրենսդիրներին զգուշացրել են հարվածի սպառնալիքի մասին և հորդորել սահմանափակել իրենց և ընտանիքների ներկայությունը կառավարական թաղամասում։

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։