Գազպրոմբանկը հայտնել է արտասահմանում Union Pa...

Գազպրոմբանկը, որը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ, հայտնել է արտասահմանում իր Union Pay վճարային համակարգի քարտերի հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Այդ քարտերի սեփականատերերը ստացել են համապատասխան հաղորդագրություն, հաղորդել է РБК-ն:

«Նոյեմբերի 21-ից արտերկրում Union Pay վճարային համակարգի քարտերի շահագործման հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ։ Եթե ​​դուք գտնվում եք արտերկրում, խորհուրդ ենք տալիս օգտագործել կանխիկ գումար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: