Գազայում Իսրայելի գրոհների ընթացքում մեկ օրու...

Առնվազն 20 մարդ մեկ օրում զոհվել է Գազայի հատվածում, Իսրայելի Պաշտպանության բանակի գրոհների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունում։

Այստեղ տեղեկացրել են, որ սեպտեմբերի 16-ին իսրայելական բանակի գրոհների ժամանակ վիրավորվել է 76 պաղեստինցի։ «Շատ տուժածներ դեռ փլատակների տակ են եւ ճանապարհներին, բայց շտապօգնության բրիգադները չեն կարողանում հասնել նրանց»,- նշվել է նախարարության հայտարարությունում, որը հրապարակվել է նրա թելեգրամ-ալիքում։

2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարության սրումից հետո անկլավում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 41 226-ի։ 95 413 մարդ վիրավորվել է։