Գազայի հատվածում ավիահարվածի հետևանքով զոհվել...

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է պաղեստինցի երկու լրագրող, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Wafa պաղեստինյան գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ «Ալ-Համսա» պարբերականի գլխավոր խմբագիր Սաիդ Ռադվան ալ-Թավիլը և «Հաբար» գործակալության անանուն լուսանկարիչը զոհվել են աշխատանքի վայրում՝ վաղ առավոտյան իսրայելական օդուժի կողմից «Հաջի» աշտարակի վրա ավիահարվածից հետո։

Լրագրող Հիշամ ալ-Նավաջան էլ լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է։

Նշվում է, որ շենքը, որտեղ աշխատում էին լրագրողները, ամբողջությամբ ավերվել է։