
Իսրայելը խոչընդոտում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ թույլատրելով միայն սահմանափակ քանակի օժանդակություն։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Յենս Լաերկեն՝ որակելով Գազայի հատվածը որպես «երկրագնդի ամենաքաղցած վայր»։
Լաերկեի խոսքով՝ 900 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներից միայն 600-ին է թույլատրվել հասնել Իսրայելի հետ Գազայի սահման, և այնտեղից իսրայելական կողմը խոչընդոտներ է ստեղծում օգնությունն անվտանգ կերպով անկլավ տեղափոխելու հարցում։
«Մենք միայն ալյուր ենք կարողացել բերել։ Դա պատրաստ չէ ուտելու, ճի՞շտ է։ Այն պետք է թխվի.... Գազայի բնակչության 100%-ը սովի վտանգի տակ է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։
Իր հերթին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի խոսնակ Թոմասո դելլա Լոնգան հավելել է, որ Գազայի հատվածում իրենց բժշկական հաստատությունների կեսը չի գործում վառելիքի կամ բժշկական սարքավորումների պակասի պատճառով։