Գավառում «Ford Transit»-ը կողաշրջվել է և հայտ...

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կամո Պ.-ն իր վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է:
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: 

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: