Գավառ-Սևան ճանապարհին Chrysler-ը դուրս է եկել...

Դեկտեմբերի 14-ին` ժամը 18։42-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին Chrysler մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․Գ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։