Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Կոտայքի թեմի...

Նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանականերում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի: