Գլուխները պատին են տալիս՝ հակադարձում են, հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով իշխանական թևի հայտարարությունները, թե Սյունիքի դեպքերը կազմակերպված սադրանք էին։
Նրա խոսքով՝ նաև որոշ պատգամավորներ պետք է պատասխան տան իրենց հայտարարությունների համար.
«Ի՞նչ ա նշանակում՝ պետք է պատժենք, պետք է ստորացնենք: Գալու է ժամանակ, որ իրենց ստորացնելու ենք մինչև վերջ՝ էն աղետի համար, որ բերեցին ժողովրդի գլխին»։



