
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է «Կաշվե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի մրցաշարը: Եզրափակիչ մենամարտերին հետևել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը պարգևատրել է հաղթողներին և բարձր գնահատել մրցաշարը՝ նշելով, որ հիացած է բռնցքամարտիկների ցուցաբերած կամային հատկանիշներով և արհեստավարժությամբ: «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվելու է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին պայքարելու է օլիմպիական ուղեգրերի համար: