Գագիկ Ծառուկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առա...
Գագիկ Ծառուկյանը գրում է․
«Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահը սգում են աշխարհի շատ պետություններում: Դժվարին այս օրերին մենք ևս մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք: 
Մեր երկրում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին: Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում սփոփանքի խոսքեր և նեցուկ լինելու պատրաստակամություն եմ փոխանցել»