Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի...
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ: Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցությանը, որը ձևավորվել է հայ-չինական բազմամյա հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև առևտրաշրջանառության ներկայիս ցուցանիշներին, որոնք անկասկած բարելավման մեծ ներուժ ունեն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ.-ին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնց ՀԱՕԿ-ը կգործուղի Հայաստանի օլիմպիական ընտրանուն:
Գագիկ Ծառուկյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք մեր երկրում՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների: