Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի հավաքականին, որը փայլուն ելույթներ էր ունեցել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում, հայրենիք բերելով 23 մեդալ: Շնորհավորելով մեր ծանրորդներին, ՀԱՕԿ նախագահն ընդգծել է, որ մեր ընտրանին աշխարհի ուժեղագույն հավաքականներից է եւ հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը:



