Գագիկ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

Գագիկ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից...

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

«Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմեցինք Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվեց հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։ Կայքի հարցադրմանն ի պատասխան  Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից։

Այս թեմայով

1.26 second