16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք news.am լրատվական կայքից։
Մատաղիսի գործի վերաբացումը կարող է շրջադարձային լինել, եթե իհարկե իշխանությունները մտադրություն ունեն ամբողջությամբ բացահայտել կատարված հանցագործությունը։
Չպետք է մոռանալ, որ և՛ սպանված զինվորների, և՛ դատապարտված զինվորների ծնողները մեղադրում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ գործը կոծկելու և իրականությունը չբացահայտելու մեջ։ Չի կարելի բացառել, որ վերաբացված գործը այնպիսի ընթացք ստանա, որ քրեական գործ հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի դեմ, եթե իհարկե ծնողների կասկածները հաստատվեն։



