G20-ի երկրները Նյու Դելիում համաձայնության են եկել, որ Աֆրիկյան միությունը դառնա Մեծ 20-յակի լիիրավ անդամ: Այդ մասին, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը G20-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք համաձայնության եկանք, որ Աֆրիկյան միությունն այսուհետ լինի «Քսանյակի» լիիրավ անդամ, ինչպես Եվրամիությունն Է արդեն մի քանի տարի նման կարգավիճակով մասնակցում այդ աշխատանքին», - նշել Է նախարարը: