Գ. Ծառուկյանն Օպերայի դահլիճում շքեղ տոնական...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել են հունիսմեկյան ավանդական միջոցառում, որն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ էականորեն փոխել է իր ձեւաչափը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ այս տարի միջոցառումն ավելի լայն շրջանակ է ընդգրկել, տոնակատարությունը անցկացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, մասնակցել են մանկատների սաներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ եւ սիրիահայ մանուկներ: Աննախադեպ այս միջոցառմանը ներկա են եղել անվանի մարզիկներ, ինչպես նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Տոնական ծրագրում ընդգրկված են եղել երեխաների պաշտպանության օրվան նվիրված երգեր, պարեր, մարզական ցուցադրություններ, ակրոբատիկ համարներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ նշելով, որ մանուկները պետք է մշտական հոգածության ներքո գտնվեն: