Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 հանդիպման նախարարական նիստի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս-թուրքական բանակցությունները Ռիոյում»,-գրել է Զախարովան Տելեգրամի իր ալիքում և հրապարակել լուսանկար հանդիպումից։



