Freedom House- ի զեկույցը. Հայաստանի վարկանիշ...

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝  Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է:

«Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում:

Եվրասիայում ամենատարածված կառավարման ձեւը համախմբված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները: