
Ֆրանսիայում արդեն 44-րդ անգամ անցկացվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։
Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից:
Նանտում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:
Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։