Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» դարձյալ պահանջ...

Ֆրանսիայում հերթական՝ 23-րդ անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի:

Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:

Փարիզում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 70 հոգու՝ հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար:

Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի, ինչպես նաև Փարիզի Աստվաճամոր տաճարի հարևանությամբ: