Ֆրանսիայում արգելվել է «Գորշ գայլեր» թուրքակա...

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է երկրի տարածքում «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության պաշտոնական արգելքի մասին, որն «ատելություն է հրահրում» եւ «կապված է բռնի գործողությունների հետ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդին` հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն: Ինչպես մանրամասն նշվում է իմ ներկայացրած հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն եւ ատելություն է հրահրում եւ կապված է բռնի գործողությունների հետ»,- գրել է Դարմանենը Twitter-ի իր էջին:

Նախարարն իր գրառումն ուղեկցել է կազմակերպությունն արգելող հրամանագրի հրապարակմամբ: