Ֆրանսիայի նախագահը առավոտյան վազք է կատարել Ա...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ժամանել էր Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովին, առավոտյան վազք է կատարել։

Մակրոնը վազել է Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա շրջանում գտնվող Սեգմենլեր այգում։

Ֆրանսիայի առաջնորդին, որին ուղեկցում էր անվտանգության ծառայությունը, նկատել են Չանքայայի նախագահական նստավայրի մերձակայքում։ Վազքի ընթացքում Մակրոնը ժամանակ առ ժամանակ ողջունել է անցորդներին։