Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները Հայաս...

Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումները Հայաստան իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Զենքերը, որոնք Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական, մահաբեր զենքեր են, որոնք գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»,- ասել է  Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «բազմիցս կոչ է արել դադարեցնել Հայաստանի միլիտարիզացիան»։

«Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին և ԱՄՆ Պետդեպարտամենտում նրա հովանավորներին, որ դա պետք է դադարեցվի, բայց, ցավոք, մեզ չլսեցին»,- ասել է Ալիեւը։