Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ջերմ ընդունելության համար։
Այս մասին նշված է Ստեֆան Սեժուրնեի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Պաշտպանություն, ենթակառուցվածքներ, մշակույթ, Ֆրանկոֆոնիա... Ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել։
Համագործակցություն, որը կառուցվում է նաև Եվրամիության հետ՝ խորը երկխոսության շրջանակներում», - իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։



