Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանին շա...

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիմելով դիվանագիտական կորպուսին՝ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին շարունակական աջակցություն կցուցաբերի: Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Արդար և տևական խաղաղության ձգտում՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը:

Բնակչության արժանապատիվ ապրելու իրավունք՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը»,-հավելել է դեսպանը՝ ընդգծելով նախարարի ուղերձի կարևոր շեշտադրումները: