Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» խորագրով ֆրանսիացի գրող Բեռնար-Անրի Լևիի հոդվածը, և գրել.
«Համաձայն եմ՝ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։



