Ֆրանսիան աջակցում է Հայաստանի առաջարկած «Խաղա...

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հայաստանը շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հաղորդակցության համար՝ հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը»,-ասաց նա: