Փարիզում վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ՝ խորհրդարանական օգնականների գործով։ Այդ մասին հուլիսի 7-ին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ նրան նշանակվել է երեք տարվա ազատազրկում։ Սակայն Լը Պենը մեկ տարին պետք է կրի էլեկտրոնային հսկողության ապարանջանով։
Անցյալ տարվա նոյեմբերին Լը Պենը հայտարարել էր, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահական ընտրություններին, եթե վերաքննիչ դատարանը հաստատի ընտրություններին նրա մասնակցության արգելքը։ Նշվում էր, որ Փարիզում ընթանում էր դատավարություն՝ Մարին Լը Պենի և նրա կուսակցության 26 ներկայացուցիչների նկատմամբ դրամական միջոցների օրինականացման գործով։ Նրանց մեղադրում են այն բանում, որ, իբր, անօրինականորեն օգտագործել են Եվրոպական խորհրդարանի միջոցները՝ օգնականների գործունեության վճարման համար։



