Ֆիրդուսի տարածքում առկա են խայտառակ ռիսկեր. Ս...

Ֆիրդուսի տարածքի մի դրվագի բացահայտումն ու դրա "ջախջախիչ" պատասխան-լղոզը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ այս տարածքում առկա են խայտառակ ռիսկեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Հավելեմ, համաձայն օդում կախված լուրերի, սա միակ դրվագը չէ, երբ ներկա կառավարության դիլետանտիզմի ու թայֆաբազության համակարգողի համբավ ունեցողն ու յուր աշխատակազմն անձնական հետաքրքրություններ ունեն այս նախագծում։

Սպասե՛ք ավելին»:

Հավելենք, որ գրառման մեկնաբանություններում Սարհատ Պետրոսյանը տեղադրել է Requiem 4 տեսաշարի տեսանյութի հղումը, որի ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը խոսում է Տիգրան Ավինյանի կողմից արված ապօրինությունների մասին։