Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաստատված ժամանակավոր հրադադարը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել, գրում է ТАСС-ը։
Ըստ Պեսկովի՝ պայմանավորվածությունը գործում է միայն մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ կողմերը պլանավորում են իրականացնել գերիների մեծ փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։



