Ավինյանը պետական գույքի վաճառքից մոտ 800 մլն...

Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է 871 միլիոն դրամ, Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա ուղիղ աճուրդով վաճառվել է  Ավինյանի ընկերոջը` տասն անգամ  ավելի քիչ գումարով․նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար: Այս մասին երեկ հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Գույքի կառավարման կոմիտեն դրանից հետո գրում է նամակ Տիգրան Ավինյանին` ասելով, որ այս գործընթացը անօրինական է և զրո: Սրանք ենք թղթերը, փաստերը, սա է թալանը, թալանը և ժողովրդի սեփականությունը վաճառվում է ցածր գներով՝ անթաքույց գողանալով մարդկանցից:

Կան փաստեր, և այդ փաստերի շուրջ պետք է կառուցել ապագան և կա փաստ, որ հայ ժողովուրդը կամ հայ ժողովրդի մեծամասնությունը սխալվել է։ Ժողովուրդը սխալ է, բայց մեղավոր չէ»,-ասաց նա:

Դեսպան Մինասյանի բերած փաստերի համաձայն Տիգրան Ավինյանը կարողացել է գրպանել մոտ 800 մլն դրամ։ 

Այսօր Տիգրան Ավինյանը արձագանքել է մեղադրանքին․«Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․

1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

2․ Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով

3․ Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը

4. Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը»,-ասվում էր Ավինյանի գրասենյակի հայտարարության մեջ։

Ըստ էության Տիգրան Ավինյանի գրասենյակի բացատրությունը չփարատեց կասկածները, որոնք առաջ էին եկել Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո։