
Ֆինլանդիայի խորհրդարանի անդամն ինքնասպան է եղել օրենսդիր մարմնի շենքում, հաղորդում է Iltalehti թերթը։
Նրա խոսքով՝ մահացածը տղամարդ է, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Պարբերականը նշում է, որ նա գիտի մահացածի ինքնությունը, բայց այն չի բացահայտվի մինչև նրա հարազատներից համաձայնություն չստանան:
«Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ մահվան ելքով։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել բժշկական ծառայություններ, ոստիկանություն և փրկարարական ջոկատներ։ Իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ», - թերթին ասել է խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավար Աարո Տոյվոնենը։ Նա չի հերքել, որ մահը ինքնասպանություն է եղել։