Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվ...

Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը  քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց` Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա փոխանցմամբ, միաժամանակ քիչ առաջ տեղեկացել է, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։

«Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»,-նշում է նա։