Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից` շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն անգամ կադրային որոշումներ
Ցոլակյանը հորդորել, հանձնարարել է լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:



