Facebook-ին բացահայտող Հաուգենը մտահոգություն...

Facebook կորպորացիայի նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենը մտահոգություն է հայտնել իր անվտանգության համար։ Այս մասին նա ասել է DPA-ին։

Ավելի վաղ նա բացահայտել էր նյութեր՝ կապված ընկերության գործունեության հետ։

«Ավելի շատ ես վախենում եմ ոչ թե Facebook-ից, այլ մարդկանցից, ում այսօր ձեռնտու է այն, թե ինչպես է աշխատում այդ համակարգը»,-նշել է Հաուգենը։

Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ այդ մարդիկ կարող են իր մասին լուրեր տարածել։ «Կարծում եմ՝ կա հավանականություն, որ ինչ-որ մեկը կարող է հավատալ իմ մասին դավադրության տեսությանն ու ինձ վնաս հասցնել»,-նշել է սոցցանցի նախկին աշխատակցուհին։