Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվե...

Փարիզի Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV-ն։ Մոտ 1,200 այցելու արագ տարհանվել է։ Էյֆելյան աշտարակի կառավարիչ ընկերության տվյալներով՝ հրդեհի պատճառը վերելակի էլեկտրահաղորդման գծի կարճ միացումն է եղել երկրորդ և երրորդ հարկերի միջև։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները։ Այցելուներից ոչ ոք չի տուժել, նշում է կառավարող ընկերությունը։ Նշվում է, որ այսօր այցելուների համար բաց կլինեն առաջին, երկրորդ հարկերը։ Ավելի ուշ կբացվի դեպի աշտարակի գագաթ տանող անցումը։