Եղոյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի արտաքին ք...

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության թիմի ղեկավար Իո Կերստին Շմիդի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ լրատվական վարչությունը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն խորացող համագործակցությանն առնչվող հարցեր: Արման Եղոյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հյուրերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել: