Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի որոշ շրջաններում երեկոյան ժամերին հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+34,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Լոռիում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35,
Արարատում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+37,
Արմավիրում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30։



