Դեկտեմբերի 17-ին Հայաստանի առանձին վայրերում գիշերը սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան և թաց ձյան, իսկ հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամանակահատվածում ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետից»՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում. գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+3
Կոտայքի լեռներում. գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+2
Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5
Սևանա լճի ավազանում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2+2
Լոռիում. գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2+5
Տավուշում. գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+2
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+6
Արարատում. գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+9
Արմավիրում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+8
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+3
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0+3։



