«Քոչարյան ընտանիքի բնակարանների խուզարկություններից հետո, որոնցից մեկին մասնակցում էի նաև ե՛ս, նշել էի հետևյալ տպավորությունը (առանց որևէ զուգահեռներ անցկացնելու, քանի որ կարծում եմ՝ բոլորս էլ քաջատեղյակ ենք լրահոսին)․ տպավորությունն այնպիսին էր, որ խուզարկությունը ոչ թե հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող առարկաներ առգրավելու նպատակ ուներ, այլ՝ քարոզչական։ Նպատակն էր վերցնել ինչ-որ թանկարժեք իրեր ու առարկաներ, ապա Քննչական կոմիտեի կողմից դրանք տեսարաններով տարածել, ինչը, բնականաբար, չհաջողվեց։
Թեև այդ տեսագրությունները դեռևս չեն հրապարակվել, ես ևս մեկ անգամ օգտագործում եմ այս առիթը՝ իրավապահ համակարգին հորդորելու մնալ օրենքի ու իրավականության սահմաններում, չխախտել մարդկանց կյանքի և բնակարանի անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեադատավարական գործողությունները չվերածել հանրության ինչ-որ ակնկալիքներ բավարարող շոուների։»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



