Եվրամիությունը կարող է հունիսի 20-ին քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի շուրջ, եթե Միացյալ Նահանգները համաձայնի համակարգել դիրքորոշումներն այս հարցի շուրջ։ Այս մասին հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով բարձրաստիճան դիվանագետի։ «Եթե Միացյալ Նահանգները համաձայնի համակարգված մոտեցման, ապա նոր պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 20-ին»,- նշել է պարբերականը։ ԵՄ-ն ակնկալում է, որ կարող է համապատասխան «ազդանշան» ստանալ Յոթի խմբի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունենալու Կանադայում հունիսի 15-17-ին։



